Իրանցիների 63%-ը կողմ է ուրանի հարստացման դադարեցմանը. հարցում

Իրանցիների 63%-ը կողմ է ուրանի հարստացման դադարեցմանը՝ պատաժամիջոցների աստիճանական չեղյալ հայտարարման դիմաց: Այսպիսի տվյալներ է պարունակում իրանական IRINN պետական հեռուսատընկերության պատվերով արված հարցումները, հաղորդում է BBC-ն:

Հիմնական հարցը եղել է, թե Արևմուտքի կողմից Թեհրանի դեմ սահմանած միակողմանի պատժամիջոցներին դիմակայելու որ տարբերակն է նախընտրելի:

Հարցվածների մեծ մասը (63%) կողմ է արտահայտվել ուրանի հարստացմանը: Հարցման մասնակիցների 19%-ի կարծիքով՝ պետք է փակել Հորմուզի նեղուցը՝ որպես պատժամիջոցներին պաստասխան քայլ: Ըստ հարցվածների 18%-ի՝ անհրաժեշտ է պաշտպանել երկրի՝ միջուկային տեխնոլոգիաների զարգացման իրավունքը:

Հեռուստաընկերությունը հարցում է անցկացրել պատգամավորների՝ Հորմուզի նեղուցի փակման առաջարկի վերաբերյալ: Հարցվածների 89%-ը դեմ է արտահայտվել առաջարկին:

Ուշագրավ է, որ հարցում նանցկացնելուց կես ժամ անց տվյալները հանվել են հեռուսաընկերության կայքից:

Մեկնաբանել