Ակումբում արդեն մոռացել են անցած տարվա հաղթանակները. Ռոբերտո դի Մատեո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն պատմել է, որ ակումբում այլևս չեն հիշում անցած մրցաշրջանի մասին, երբ «կապույտներին» հաջողվեց հաղթել Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:

«Ես ֆուտբոլում եմ ողջ կյանքիս ընթացքում: Հրաշալի հասկանում եմ, որ իմ ապագան կախված է «Չելսիի» արդյունքներից: Այդ առումով ոչնչով չեմ տարբերվում մյուս մարզիչներից: Այո, նախորդ մրցաշրջանի ավարտը հրաշալի ստացվեց, սակայն դա արդեն անցյալում է: Այժմ «Չելսին» պետք է ամեն ինչ նորից սկսի: Անհրաժեշտ է մրցունակ լինել բոլոր մրցաշարերում», – Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է The Daily Mirror-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել