- Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին Թուրքիայում է: Քննարկվել են ռազմավարական հարցեր
- Թուրքիան Էրդողան-Բայդեն հանդիպմանն ընդառաջ գնում է զիջման․ Bloomberg
- Էրդողանն ասում է՝ Թուրքիան «հոգնել է յուրաքանչյուր ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների հայտարարություններն սպասելուց»
-
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գործադիրը հայտնել էր, որ ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի […]
-
Լրատվամիջոցները նենգափոխում են Բագրատ Սրբազանի խոսքը
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել է [արխ.] Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Հայաստանի դրոշն Ադրբեջանի դրոշով փոխարինելու մասին տեղեկությունը և մեղադրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին այդ տեղեկությունը տարածելու համար։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է տեղեկությունը և պարզել, որ Բագրատ Սրբազանն իրեն վերագրվող հայտարարությունը չի հնչեցրել։ Պնդումը հոգևորականին վերագրել է «Ժողովուրդ» օրաթերթը Իրականում Տավուշի թեմի առաջնորդն ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասել է, որ հայկական ուժերը դիրքերից նահանջել են, սակայն նա չի պնդել, թե Ոսկեպարում ադրբեջանական դրոշ է ծածանվել։ «Այն, ինչ մենք օրերով, ամիսներով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել […]
-
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը.
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»,- ապրիլի 23-ին Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։ Պաշտոնական Երևանը դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։ Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել […]
-
Հայաստանն ու Ադրբեջանը հասել են միջանկյալ փոխզիջման. Սամվել Մելիքսեթյան
Տավուշում սահմանազատման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը, կարելի է ասել, միջանկյալ փոխզիջման են հասել. նշում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Դատելով նախկինում Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական պահանջներից՝ չորս գյուղերի շուրջ պայմանավորվածությունը կարելի է համարել փոխզիջում: Հայաստանը, ինչպես նշում է փորձագետը, Ադրբեջանին է հանձնում երկուսուկես գյուղ, բայց Ադրբեջանը ստանում է վերահսկողություն չորս գյուղի նկատմամբ:
-
Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Էրդողանը հորդորում է Հայաստանին «անհիմն պատմությունները մի
Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և եկել է ժամանակը, որ անհիմն պատմությունները մի կողմ դրվեն․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաք կատարած այցից հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ «Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողությունների հետ, քան գործել իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմություններով։ Դա հիմա հասկանում է նաև Փաշինյանը»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «նախորդ օրերին խոսելով 1915թ․ իրադարձությունների մասին՝ «Մեծ ողբերգություն» եզրույթն է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն։ Լրագրողը նաև հարցրել է, թե արդյոք Հայաստանի վարչապետի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանը հեռանկարում Ադրբեջանի և այլ դերակատարների հետ մասնակցի […]
-
Ինչպիսին է լինելու Ինժեներական քաղաքը
ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում հատել է 2 մլրդ դոլարը, մենք ուզում ենք դառնալ 4 մլրդ դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ ոլորտի զարգացմանը նպաստելու է նաև ներկայում կառուցվող «Ինժեներական քաղաքը», որը ներառելու է օֆիսային տարածքներ և տեխնոլոգիապես հագեցած լաբորատորիաներ։
-
Նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ․ Նոյեմբերյան համայնք
Նոյեմբերյան համայնքը հայտարարում է, որ համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։ Համայնքի տարածած հայտարարությունում ասվում է, որ «նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ» և «փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ […]