- Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին Թուրքիայում է: Քննարկվել են ռազմավարական հարցեր
- Թուրքիան Էրդողան-Բայդեն հանդիպմանն ընդառաջ գնում է զիջման․ Bloomberg
- Էրդողանն ասում է՝ Թուրքիան «հոգնել է յուրաքանչյուր ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների հայտարարություններն սպասելուց»
-
Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում: Ղազինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն […]
-
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ նախարարության՝ հարաբերականորեն կայուն է։
-
Վրաստանում ԼԳԲՏ փառատոնը խոչընդոտել փորձողներին ձերբակալել են
Մարիամ Նիկուրաձե, OC Media «Ալտ Ինֆո»-ի աջակիցները հեռարձակել են Զուրաբ Մախարաձեի ձերբակալության պահը։ Վրաստանում ոստիկանությունը բազմաթիվ ձերբակալություններ է իրականացրել, այդ թվում՝ ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» հոմոֆոբ խմբավորման մի քանի առաջնորդների, երբ նրանք փորձել են խոչընդոտել շաբաթ անցկացված ԼԳԲՏ համայնքի փառատոնը: Ձերբակալությունները տեղի են ունեցել մոտ 15 ժամ առաջ փառատոնի մեկնարկից, որը կազմակերպել էր ԼԳԲՏ համայնքի և դաշնակիցների միությունը՝ Tbilisi Pride-ը: Շաբաթ վաղ առավոտյան «Ալտ Ինֆո» խմբավորման անդամները, ինչպես նաև մի քանի վրացի ուղղափառ քահանաներ փորձել են զբաղեցնել Թբիլիսիում Մթածմինդա լեռան տարածքը, որտեղ պետք է անցկացվեր փառատոնը: «Ալտ Ինֆո»-ն պնդում է, որ ձերբակալվածների թվում են և՛ Զուրաբ Մախարաձեն, և՛ Իրակլի Մարտինենկոն՝ […]
-
Բիզնես սկսելու կանանց և տղամարդկանց շարժառիթները
Բիզնես անելու ամենամեծ շարժառիթը «փող վաստակելն» է՝ ասել է տղամարդկանց 61%-ը և կանանց 64%-ը: «Աշխատանք գտնել չկարողանալը» նշվել է որպես հաջորդ շարժառիթ՝ տղամարդկանց 24%-ի և կանանց 31%-ի կողմից: Տվյալները Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ «Կանանց ձեռներեցության հիմնախնդիրների ուսումնասիրությունից են»:
-
Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում չեմ կայացրել․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Radar Armenia կայքում հրապարակված մի լուր՝ վերնագրված «40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանում», և գրել․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն իհարկե հնչեղ վերնագիրն է։ Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»»: Radar Armenia կայքի համասեփականատերը […]
-
Մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ. ներկայացուցիների չորրորդ հանդիպման արդյունքները
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։ Ի վերջո, կողմերը […]
-
Միկա Բադալյանը դիմակ է վաճառել պետությանը և չի վճարել հարկերը
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ընդդիմադիր բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել (Միկա) Բադալյանը, որն այժմ կալանավորված է, կորոնավիրուսի համավարակի շրջանում ԱՁ է ստեղծել, դիմակներ է վաճառել պետական մարմիններին, այնուհետև չի կատարել հարկային պարտավորությունները, և ՊԵԿ-ը դիմել է Սնանկության դատարան՝ Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը մեծ վնաս պատճառեց տնտեսության շատ ճյուղերի, բիզնեսների, սակայն բժշկական սարքավորումներ, պարագաներ և ախտահանիչ նյութեր արտադրողների ու վաճառողների համար սա մեծ հնարավորություն էր։ Այդ շրջանում որոշ մարդիկ փորձել են օգտվել ընձեռված հնարավորություններից, բիզնես են հիմնել, բժշկական պարագաներ վաճառել պետական մարմիններին։ Միկա Բադալյանն էլ է որոշել օգտվել ստեղծված իրավիճակից։ Բադալյանը 2020-ի հունիսի 19-ին գրանցել է «Միքայել Բադալյան […]