Ներգրավել 30 000 համանախաձեռնողի. ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ-ը սկսում է երկրորդ փուլը

The FUTURE ARMENIAN` ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հանրային նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 000 մարդ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ սահմանել է 15 նպատակ, որոնք վերաբերում են մի քանի ոլորտի՝ կրթություն, զարգացում, կառավարում, ժառանգություն։ Նախաձեռնության հաջորդ նպատակակետն է 30 000 նախաձեռնող ներգրավելը։