Հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, մահացել է 5 մարդ

covid 19

Հայաստանում հունիսի 6-ին կատարվել է 2 448 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 141 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։

Հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 212 դեպք, որոնցից 214 504-ն` առողջացած, 4 463-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 154 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 104 999 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223,212 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 349 405 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 334 715 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 287 980 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 966 363 դեպքով:

Մեկնաբանել