Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կլինի արձակուրդում։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ։

Արձակուրդում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանին կփոխարինի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Մեկնաբանել