Արտգործնախարարի բոլոր տեղակալներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել

Հայաստանի արտաքին գործերի նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Դիմումներն անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարել էր․ «ԱԳՆ-ն չի կարող համաձայնություն տալ գաղափարների, որոնք մեր պետական շահի դեմ են»։

Նախորդ շաբաթ՝ հունիսի 3-ին, արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը:

Մեկնաբանել