Հայտնի բանախոսները՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի

Ի պատիվ ամերիկահայ ակադեմիկոս և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կազմակերպել էր առցանց միջոցառում, որին մասնակցեցին միջազգային հայտնի բանախոսներ, այդ թվում՝ «Ավրորայի» համահիմնադիրները, նախագահները, Ընտրող հանձնաժողովի անդամները և դափնեկիրները, ինչպես նաև «Ավրորայի» ընկերները՝ մեծարելով Վարդան Գրեգորյանի ապրած կյանքն ու թողած  ժառանգությունը: