Հայաստանում առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հայաստանում հունիսի 7-ին կատարվել է 3 067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,3 տոկոսը։

Առողջացել է 105 մարդ։

Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 285 դեպք, որոնցից 214 609-ն` առողջացած, 4 463-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 122 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 108 066 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 285 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 349 405 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 334 747 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 293 627 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 971 270 դեպքով:

Մեկնաբանել