Ադրբեջանում կրոնական վախեր են ձևավորվել Իրանից. զրույց Արաքս Փաշայանի հետ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ քննարկում է Ադրբեջանում տիրող կրոնական իրողությունները։ Նա նկատում է, որ Ադրբեջանի սունիները հետզհետե հավասարվում են երկրի շիաներին: Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել իսլամական աշխարհում:  

Փաշայանն ընդգծում է, որ Ադրբեջանի անկախությունից հետո արտաքին դերակատարներից Թուրքիան, Իրանը և արաբական որոշ երկրներ, օգտվելով ադրբեջանցիների ինքնության փնտրտուքից, փորձում էին կրոնական խողովակներով իրենց ազդեցությունը տարածել Ադրբեջանում: