Հայ զինծայառողը մառախուղի պատճառով մոլորվել է և հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ ՊՆ

Այսօր՝ հունիսի 8-ին, հայ պայմանագրային զինծայառողը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է նաև Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե Ա. Քաթանյան դիվերսանտ է։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ միջադեպը տեղի է ունեցել Լաչինի շրջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտնել է նաև հայ զինծառայողի անունը՝ Արթուր Քաթանյան։

Մեկնաբանել