Օլիգարխիան Հայաստանում նորից ձգտում է իշխանության. զրույց Սուրեն Սահակյանի հետ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը կարծում է, որ Հայաստանում ոչ մի լավ բան պետք չէ սպասել, եթե սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է՝ այդ պարագայում պետությունը մտնելու է ցիկլիկ հեղափոխությունների շրջան: Գլխավոր՝ արդարության հարցը, ըստ նրա, չի լուծվում: