Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Այսօր՝ հունիսի 8-ին, իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնկական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայությունցի տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:

Մեկնաբանել