Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված զինծառայողը վերադարձվել է․ ՊՆ

Հունիսի 8-ին մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանում հայտնված զինծառայողը վերադարձվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին»,- ասված է հաղորդագրությունում։

Պայմանագրային զինծառայող Արթուր Քաթանյանն այժմ գտնվում է Ստեփանակերտում։