Հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, մահացել է 1 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում հունիսի 15-ին կատարվել է 3 666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 78 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 904 դեպք, որոնցից 215 533-ն` առողջացած, 4 490-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 134 905 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը՝ 223 904 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 355 368 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 335 264 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 342 028 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 049 648 դեպքով:

Մեկնաբանել