Հանրությունը «կամ-կամ» է անում, գույներ չի տեսնում և ատելությունից դրդված է ընտրում․ Կարին Տոնոյան

«Հարգանքից, սիրուց հեռացել ենք ու մտել մի դաշտ, որտեղ չարություն է միայն: Հանրությունը «կամ-կամ» է անում ընդամենը, գույներ չի տեսնում և ատելությունից է որոշում կայացնում», ասում է «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարին Տոնոյանը։ Նրա համոզմամբ՝ երկընտրանքը արհեստական շահարկում է, որ հենց այդ ուժերն են մտցրել։ Կարին Տոնոյանը խոսում է պատերազմում մեր կրթության ու մշակույթի պարտության մասին, պատասխանում հարցին, թե արդյոք որպես կին՝ առերեսվում է կարծրատիպային մտածողության, երբ խոսում է երկիրն առաջնորդելու մասին։ Նա կոչ է անում կանանց ակտիվանալ, քանի որ «Հայաստանին մայր է պետք»։

Մեկնաբանել