«Հայաստան» դաշինքը, իշխանության գալով, պատրաստվում է «դատել» Փաշինյանին

Նոր Նորք վարչական շրջանում հունիսի 9-ին տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հերթական հավաքը։ Ելույթ ունեցավ քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նա նախ մի քանի հարց տվեց հավաքվածներին, որոնք վերաբերում էին անվտանգությանն ու մարդկանց սոցիալական վիճակին, ապա ասաց, որ բոլոր խնդիրները լուծելու համար պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Դաշինքի անդամ Վահե Հակոբյանն էլ իր ելույթում հայտնեց, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանին սկզբից «կբուժեն ալկոհոլիզմից, ապա՝ հոգեկան խնդիրներից, հետո կդատեն»։

Մեկնաբանել