Հաստատվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հունիսի 9-ին կատարվել է 3 291 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 167 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 092 է:

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 460 դեպք, որոնցից 214 857-ն` առողջացած, 4 478-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 114 887 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 460 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 351 954 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 334 917 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 306 690 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 990 714 դեպքով:

Մեկնաբանել