Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) պաշտոնական կայքում Վլադիմիր Հակոբյանը ներկայացված է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։

Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի թիմը կազմում երեք անգամ հաղթել է Համաշխարհային շախմատային օլիմպիադան՝ 2006, 2008, 2012 թթ․, իսկ 2011-ին հաղթող է ճանաչվել աշխարհի ութերորդ թիմային առաջնությունում։

2021-ի փետրվարին Հայաստանից հեռացել էր և ԱՄՆ-ում մշտական բնակության էր մեկնել նաև գրոսմայստեր, շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը։ «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,- գրել էր Արոնյանը։

Մեկնաբանել