LIVE. Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը
LIVE. Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը
Article Published:
10 Հունիս, 2021 01:06
Comments Off on LIVE. Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը
LIVE. Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է համայնքի ղեկավարի մեքենան, հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ «հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»։
Շոթա Կինչա, OC Media Քաղաքացիական հասարակության մի քանի խմբերից կազմված «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը հուլիսի 3-ին Թբիլիսիում անցկացրել է իր երրորդ զանգվածային բողոքի ակցիան, երբ լրանում էր վերջնաժամկետը, որը շարժումը ներկայացրել էր կառավարությանը՝ հրաժարական տալու համար: Կառավարության շենքի դիմաց վրաններ տեղադրելուց հետո «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժման առանցքային խմբերից մեկի՝ «Ամոթ» շարժման առաջնորդները հայտարարել են, որ բողոքի ակցիան դրանով ավարտվում է։ «Ամոթ» շարժումը հայտարարել է, որ իրենք «խորհրդանշական» անհանգստություն են պատճառել կառավարությանը՝ թույլ չտալով անցկացնել առավոտյան նախատեսված նիստը։ Ցուցարարները գիշերել են Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց այն բանից հետո, երբ լրացել է հրաժարականի վերաբերյալ վերջնագրի ժամկետը, որը կառավարությանը ներկայացրել էին հունիսի 24-ին։ […]
Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման ավարտին հայտարարություն տարածվեց, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է ձեռք բերված արդյունքների և ընթացիկ աշխատանքի մասին։ Զրույցից մի հատված՝ ստորև։ – Հայտարարությունը […] ժամանակային առումով համընկավ և հետևեց Ադրբեջան-Հայաստան բանակցություններում դրական տեղաշարժերի մասին հայտարարությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ քննարկումներում դրական տեղաշարժեր կան։ Դուք այս զուգահեռները տեսնո՞ւմ եք։ Արդյոք այս գործընթացները մեկը մյուսով պայմանավորվա՞ծ են, թեպետ հայտարարվում է, որ Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունները առանց […]
Այսօր՝ հուլիսի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները պետք է կատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: «Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց: Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը»,- գրել է Լիլիթ Շաբոյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հուլիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել։ *** Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված […]
Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երևանում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանը։ «Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերենի հայ ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայ քաղաքացիների քվոտաների ավելացմանը»,- ասաց Լավրովը։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Հայաստանում ռուսերենով ուսուցման վիճակագրությունը, պաշտոնական հայտարարությունները և օրենսդրական կարգավորումները։ Նախարարությունը պարզաբանում է #CivilNetCheck-ը փորձեց վարչապետի աշխատակազմից պարզաբանում ստանալ, թե ի վերջո հայկական կողմը Ռուսաստանի իշխանություններից հայցե՞լ է օգնություն Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման շուրջ։ Հարցումը վերահասցեագրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) […]
Վիեննայում վերջին հանդիպման ընթացքում թուրքական կողմի հետ հաջողվեց հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, սակայն ամենակարևորը դրանց իրագործումն է․ ասում է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հուլիսի 1-ին Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հետ պայմանավորվածության արագ և սահուն իրականացումը կամրապնդի վստահությունը, հակառակ դեպքում՝ այն կխաթարվի և շատ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հուլիսի 4-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։ Առանձնազրույցից հետո Միրզոյանն ու Վերման մասնակցել են Հայաստանում ընթացող Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացման արարողությանը։ Բացման խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։ «Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, […]