Ամենաքիչ ընտրողները՝ Վայոց ձորում, ամենաշատը՝ Երևանում․ վիճակագրություն ԿԸՀ-ից

Արշալույս Բարսեղյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ՍիվիլՆեթը առանձնացրել է 2021-ի արտահերթ ընտրություններին վերաբերող մի քանի վիճակագրական տվյալ։ Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տվյալների՝ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի շուրջ 2 մլն 584 հազար քաղաքացի։ Հայաստանում ամենաքիչ ընտրող կա Վայոց ձորում՝ շուրջ 46 հազար մարդ, ամենաշատը՝ Երևանում ՝ շուրջ 856 հազար։

2011-ի մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնություններից Հայաստանում մշտական բնակչության թվով ամենամեծ համայնքը եզդիներն են, ապա՝ ռուսները, ասորիներն ու քրդերը։ 

Նախընտրական հիմնադրամներին հունիսի 8-ի դրությամբ ամենաշատ մուտքեր ունեցել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գրեթե 132 մլն դրամ։ Մի քանի կուսակցության մուտքի թիվը 0 է։

Արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ամենաշատ թվով լրագրողներ հունիսի 10-ի դրությամբ հավատարմագրել է Հանրային հեռուստաընկերությունը՝ 45 ներկայացուցիչ։ Հաջորդիվ «Ազատությունն» է՝ 28, «Հետքը» և «Արմենպրեսը»՝ 25-ական և «ՍիվիլՆեթը»՝ 24 ներկայացուցիչ։ 

Մեկնաբանել