Վրաստանը վախենում է կորցնել տարածաշրջանում տարանցիկության «մենաշնորհը»

Վրաստանում մտահոգվում են, որ տարածաշրջանի ապաշրջափակման պարագայում Թբիլիսիի տարանցիկության «մենաշնորհը» հարվածի տակ կհայտնվի, և կնվազի նավահանգիստների նշանակությունը․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում ասում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս,քաղաքագետ Էրիկ Դավթյանը: Նա ասում է, որ Ադրբեջան-Վրաստան պետական սահմանների ճշգրտման գործում խորհրդային քարտեզների տեսքով նոր հանգամանքներ են երևան եկել, ինչին ընդդիմանում է Ադրբեջանը: