Անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը 3 ամսով երկարաձգվեց

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը, մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումն ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կստանան նախատեսված 6 ամսվա փոխարեն 9 ամիս ժամկետով: Նման որոշում է ընդունվել Կառավարության այսօրվա՝ հունիսի 10-ի նիստում։

Ըստ գործող կարգի՝ մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով։

Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Մեկնաբանել