Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը

Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Խլղաթյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը։

«Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը»,- ասվում է Խլղաթյանի պաշտպանների հայտարարությունում։

Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան։

Ըստ Araratnews-ի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է 9 միլիոն դրամ կաշառք տալու փորձի համար։