Հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, մահացել է 4 մարդ

covid 19

Հայաստանում հունիսի 10-ին կատարվել է 3 866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 141 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 555 դեպք, որոնցից 214 998-ն` առողջացած, 4 482-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 983 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 118 753 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 555 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 351 954 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 334 992 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 313 098 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 003 112 դեպքով:

Մեկնաբանել