Փաշինյանը խնդիր դրեց Արցախի հարցում անցնել Տեր-Պետրոսյանին, ստացանք պատմական պարտություն. Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրեսը հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀ քաղաքացիներին առաջարկում է «լրջանալու ծրագիր, որը կարելի է համեմատել դառը անալգինի հետ»․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը: Մարդիկ, նրա խոսքով, պետք է դուրս գան հետպատերազմական շոկից ու գիտակցեն, որ եկել է լրջանալու պահը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտության պատճառների թվում նա նշում է նաև Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաները: Նրա կարծիքով՝ Փաշինյանն Արցախի հարցում խնդիր դրեց անցնել Տեր-Պետրոսյանին, ու ստացանք պատմական պարտություն: