«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»․ համայն հայությունը՝ հանուն կայուն զարգացման

Հունիսի 6-ին Սոցիալական նախաձեռնությունների կենտրոնի այգում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության՝ բաց ձևաչափով առաջին հանդիպումը շարժման համանախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանի, Արթուր Ալավերդյանի և երիտասարդների միջև։ Հանդիպմանը ներկա էր 1 000-ից ավելի երիտասարդ՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։ Քննարկվում էին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներին հասնելու լավագույն ուղիները։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել Հայաստանի ու հայերի կայուն զարգացման համընդհանուր փոխըմբռնում, խթանել երկխոսություն և գործի դնել Հայաստանի ու համայն հայության հավաքական ներուժը։

Մեկնաբանել