Կորոնավիրուսից փոխված կրթությունը. դասավանդելով հեռավար

Հայաստանի կրթական համակարգի համար հեռավար կրթությունը նոր փորձառություն էր։ Թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների համար այն դարձավ մարտահրավեր կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումների ժամանակ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Ռաֆիկ Սանթրոսյանը համավարակի ընթացքում փորձում էր պահել ուսանողների կապը համալսարանական կյանքի հետ։ Նրա կարծիքով՝ մանավանդ առաջին կուրսեցիների դեպքում, կարևոր էր, որ ուսանողները միմյանց ճանաչեն։

Ռաֆիկ Սանթրոսյանը նշում է, որ հեռավար կրթության ընթացքում չէ, որ կրթական համակարգի խնդիրներն առաջացել են, պարզապես այդ ընթացքում դրանք ավելի են ընդգծվել։