«Ասում էինք՝ էս նոր շենքերի տակ խի՞ չեք բունկեր սարքում, ասում էին՝ ի՞նչ ես կլյաուզնիկություն անում»

Ձկնորսության սիրահար, ակնաբույժ Տիգրան Պետրոսյանը ձուկ էր որսում Արաքսի ափին, երբ նրան գտավ պատերազմը: Դա այնքան մոտ էր սամանին, որ նույնիսկ լսելի էին հրաձգային զենքերի կրակոցները: Տուն վերադառնալուց հետո նա տեղափոխվել է Արցախի հյուսիսում տեղակայված ռազմական հոսպիտալներից մեկը՝ օգնելու բժշկական անձնակազմին: Պետրոսյանը պատերազմի ամենաթեժ օրերին տարբեր պատմություններ է տեսել, իսկ վերջին օրերին, երբ կազմակերպվել է Ստեփանակերտի տարհանումը, վերադարձել է հայրենի քաղաք՝ փորձելով պաշտպանել այն:

Մեկնաբանել