Սոթքի դիրքերում․ զինվորներն ու «նոր» հարևանները

Գեղարքունիքի մարզի Սոթք հանքի մոտ գտնվող դիրքերում իրավիճակը հանգիստ է եղել մայիսի 12-ից հետո։ Այստեղ ադրբեջանական զինուժը չի խախտել հայկական սահմանը, ինչպես օրինակ Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ։ Այստեղ ծառայություն են իրականացնում ժամկետային զինծառայողները։ ՍիվիլՆեթը Զինված ուժերի գլխավոր շտաբի ուղեկցությամբ եղել է դիրքերում և զրուցել զինվորների հետ։