Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցում է «Ազատական» կուսակցության ընտրացուցակով և գլխավորում այն: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Բաբայանը խոսում է ընտրություններին մասնակցելու իր շարժառիթների, ղարաբաղյան երկրորդ պատերազմում թույլ տրված սխալների, բանակի ղեկավարության և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին: Զրույցի ընթացքում Բաբայանը մի քանի անգամ նշում է զինված ուժերի հարցում Սերժ Սարգսյանի արած սխալների մասին, ընդգծում, որ նա պետք է իրավական պատասխանատվության ենթարկվի: Դատվելու եք, ուղիղ ասում է Բաբայանը:
Զրույցի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն անդրադառնում է նաև 1992 թ. Շուշիի ազատագրմանը և 2020 թ. պատերազմում բերդաքաղաքի գրավմանը՝ ներկայացնելով մանրամասներ երկու գործողությունների մասին:
0:00 պատրաստվե՛ք, դատվելու եք. Սամվել Բաբայանը՝ Սերժ Սարգսյանին
0:20 ինչո՞ւ է Սամվել Բաբայանը մասնակցում ընտրություններին
3:32 ի՞նչ է անելու Սամվել Բաբայանը Ազգային ժողովում
6:33 երեսուն տարի է՝ մարդկանց խաբում են
6:57 ադրբեջանական սպառնալիքների և Ռուսաստանի դերակատարության մասին
9:38 Մոսկվան, Հայաստանին օգտագործելով, իր հարցերն է լուծում Ադրբեջանի հետ
13:33 բանակի խնդիրների մասին
17:53 Շուշիի ազատագրման ու անկման մասին
22:58 պարտության մեղավորը բանա՞կն է, թե՞ քաղաքական ղեկավարությունը
25:07 Լևոն Տեր-Պետրոսյանն Աղդամի ազատագրման մասին իմացել է Բաքվից
28:19 Ռոբերտ Քոչարյանի մասին
32:47 ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանը դարձավ Արցախի նախագահ
36:18 ի՞նչ անել, ինչպե՞ս վերականգնել բանակը
38:18 Սերժ Սարգսյան, դու ո՞վ ես որ ինձ չես ընդունում ու լսում
40:58 Ռուսաստանի ու Թուրքիայի մասին
42:49 ինչպես պաշտպանել Հայաստանի սահմանները
46:34 էդ քաղաքական անձը դեռ խոսում է դավաճանների մասին