Տեղի երկու բնակիչ հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, գյուղի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել