Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օդանավ շահագործողի վկայականը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կասեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության օդանավ շահագործողի վկայականը:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ: Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը»,- ասվում է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրությունում։

2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության Boeing տիպի օդանավը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։ Օդանավը Երևանի Զվարթնոց օդանավակայան էր վերադարձվել միայն ապրիլի 23-ին։

Իրանում հայտնված Boeing-ի դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել