Հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հունիսի 13-ին կատարվել է 2 353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 33 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 723 դեպք, որոնցից 215 228-ն` առողջացած, 4 488-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 127 455 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 723 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 354 276 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 335 171 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 330 447 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 028 717 դեպքով: