Շուշեցի Աշոտը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալու երազանքով

Աշոտ Նալբանդյանը 13 տարեկան շուշեցի պատանի է, որը մանկուց զբաղվում է բռնցքամարտով։ Շուշիում տունը կորցնելուց ու Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո, նրա խոսքով, կյանքն ամբողջովին փոխվել է, և միայն բռնցքամարտն է նրան կապում իր անցյալի հետ։ ՍիվիլՆեթը զրուցեց Աշոտի հետ իր հաղթանակների, կյանքի և ապագայի մասին։