Հաստատվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք, առողջացել է 227 մարդ

Հայաստանում հունիսի 14-ին կատարվել է 3 784 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 227 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 805 դեպք, որոնցից 215 455-ն` առողջացած, 4 489-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 767 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 131 239 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 805 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 354 276 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 335 196 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 336 073 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 039 432 դեպքով: