2018-ի, Մարտի 1-ի, Քոչարյանի վերադարձի և քաղաքականության մասին․ զրույց Լևոն Քոչարյանի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով մասնակցում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա խոսում է 2018-ի հեղափոխության, «Մարտի 1»-ի գործի և այդ գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին: Նա անդրադառնում է նաև նախընտրական շրջանում ատելության խոսքին, փոխադարձ վիրավորանքներին ու դրանց հնարավոր հետևանքներին։