Էրդողանը Շուշիում հայտարարել է թուրքական հյուպատոսություն բացելու մասին

Հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում վարած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում Էրդողանը հայտնել է Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու մասին։

Անկարան և Բաքուն ստորագրել են «Շուշիի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որը «պատմական» համարելով՝ որոշ մանրամասնություններ են հաղորդվել։

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով՝ «Շուշիի հռչակագիրը» երկու պետությունների համար շատ կարևոր ճանապարհային քարտեզ է, որտեղ ներառված հարցերը ոչ միայն երկու պետություններին են վերաբերում, այլև՝ տարածաշրջանին: 

Էրդողանը, խոսելով տարածաշրջանի կայունությունից, նշել է 3+3 ձևաչափի համագործակցության հնարավորության մասին՝ ցանկություն հայտնելով դրանով «հասնել կայունության»:  

Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ ներգրավվելով մի շարք ծրագրերում, Ադրբեջանի հետ համագործակցելու է Լեռնային Ղարաբաղը վերականգնելու հարցում: 

Ալիևը, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդմանը, կարևորել է պատերազմի ժամանակ թուրքական մամուլի «ակտիվ և անաչառ» աշխատանքը՝ «իրականությունը» լուսաբանելու գործում:

Գեորգի Միրզաբեկյան