Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունիսի 16-ին, հրապարակեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատավճիռը․ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման:

Դատարանը հաշվակցեց Նարեկ Սարգսյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 6 ամիս 23 օր ժամկետով ազատազրկումը:

Նարեկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հոդվածով, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

2018 թվականի հուլիսից Նարեկ Սարգսյանը հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին Սարգսյանն արտահանձնվել էր Հայաստանին։

Մեկնաբանել