Հետընտրական ցնցումներ չեն լինի, եթե խորհրդարանում հայտնվեն նաև այլ ուժեր. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժերի հաղթանակի պարագայում Հայաստանում սպասվում է տեռոր: Նա վստահ է, որ հետընտրական ցնցումներ չեն լինի, եթե խորհրդարանում հայտնվեն նաև այլ ուժեր, իսկ Փաշինյանն ու Քոչարյանը միանշանակ հաղթանակ չտանեն: Այդ պարագայում, վստահ է նա, երկու հակամարտ ուժերը ստիպված են լինելու պայմանավորվել միմյանց կամ այլ ուժերի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

Մեկնաբանել