Վայոց Ձորում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք 2,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39,86⁰ և արևելյան երկայնության 45,04⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2,7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ երկրաշարժը նաև զգացվել է Արարատի մարզի Լանջառ և Զանգակատուն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել