Իտալիական ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Բաջոն կարող է դառնալ Սերիա Բ-ում հանդես եկող «Մոդենայի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Ավելի վաղ «Մոդենան» չէր կարողացել համաձայնության գալ «Պալերմոյի» գլխավոր մարզիչ Դևիս Մանջայի և «Նովարայի» գլխավոր մարզիչ Աթիլիո Թեսերի հետ: Բաջոյին հրավիրելու գաղափարը պատկանում է նրա նախկին գործակալ Անտոնիո Կալյենդոյին, ով «Մոդենայի» խորհրդատուն է:
Հիշեցնենք, որ Բաջոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2004թ.-ին: Անցած տարվա ամռանը նա մարզչական որակավորում է ստացել:
Մարզական գործընկեր` SportArmenia.com