Ովքե՞ր են ընտրացուցակներում ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչները

Ընտրական օրենսգրքով Հայաստանի խորհրդարանում չորս տեղ հատկացվելու է առավել մեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնություններին։

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիները (35 308), ռուսները (11 911), ասորիները (2 769) և քրդերը (2 162)։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրված 25 ուժերից հինգն են ներկայացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի։

Հայ ազգային կոնգրեսն առաջադրել է ազգությամբ քուրդ Ռոման Ահմեդովին, ասորի Արտյոմ Սարգիզովին և ռուս Նաիրա Դալենկոյին։

Քաղաքացիական պայմանագրի ցուցակում ներկայացուցիչներ կան չորս ազգային փոքրամասնություններից էլ։ Եզդի համայնքից՝ Ռուստամ Բաքոյանը, ասորականից՝ Արսեն Միխայլովը, քրդական համայնքից՝ Կնյազ Հասանովը, ռուսներից՝ Ալեքսեյ

Սանդիկովը։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից առաջադրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն են եզդի Այսեր Իսայանը, ռուս Ելենա Ժույկովան և ասորի Սուսաննա Ալեքսանովան։

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից Հայաստան դաշինքով են առաջադրվել եզդի Թեմուր Ջնդոյանը, ասորի Զեմֆիրա Միրզոևան և ռուս Վլադիմիր Նիկիֆորովը։

Ինքնիշխան Հայաստան կուսակցության ցուցակով էլ առաջադրվել է եզդի Աշոտ Շավեշյանը։

Հունիսի 20-ի ընտրություններում ազգային փոքրամասնությունների ցուցակով առաջադրվել է ընդհանուր 14 թեկնածու, որոնցից չորսը՝ կին։ Ընդհանուր առմամբ՝ առաջադրվել է չորսական ներկայացուցիչ եզդի, ասորի և ռուսական համայնքից, իսկ քրդական համայնքից՝ երկու ներկայացուցիչ։

Տարածքային առումով՝ 14 թեկնածուից յոթը Երևանից է, երկուսը՝ Արարատի, չորսը՝ Կոտայքի, մեկը՝ Արմավիրի մարզերից։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել