Հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք, առողջացել է 238 մարդ

Հայաստանում հունիսի 17-ին կատարվել է 3 613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 86 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 238 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 086 դեպք, որոնցից 215 893-ն` առողջացած, 4 492-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 142 332 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը՝ 224 086 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 357 591 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 335 339 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 354 153 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 070 426 դեպքով: