Չգիտեմ՝ որին սիրեմ, որին բրախեմ․ դիլիջանցիները՝ ընտրությունների մասին

Դիլիջանում հարցվածների մեծ մասը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նրանք ակնկալում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթող ուժը կապահովի երկրի անվտանգությունն ու խաղաղություն կբերի սահմաններին։ Հարցվածներից մի քաղաքացի էլ բացահայտեց, թե ինչպես են փորձում մարդկանցից ձայներ կորզել։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համակիրներից մեկը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրելու դեպքում թոշակները կտրուկ կավելանան, Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն էլ առաջարկել են «Բարգավաճ Հայաստան»-ին ձայն տալ՝ անվճար բուժման դիմաց։