Ատելության խոսքով լի քարոզարշավ, զոհվածների դիերի նույնականացում և պատվաստումներ․ զրույց Անահիտ Ավանեսյանի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 15-րդ համար Անահիտ Ավանեսյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է ատելության խոսքով լի քարոզարշավին, որից անմասն չի մնացել նաև իշխող թիմը։ Նա մեկնաբանում է պատերազմում զոհվածների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պայմաններում պահման միջադեպն ու նշանակված ծառայողական քննությունը, խոսում դիերի նույնականացման գործընթացի մասին։ Զրույցում անդրադարձ կա նաև պատվաստումներին, որոնց մասնակցում են մեծ թվով զբոսաշրջիկներ։