Հինգ քաղաքական ուժերի թեկնածուները՝ ըստ մարզերի

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակներում թեկնածուները հիմնականում Երևանից են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակներում ՍիվիլՆեթը ուսումնասիրել է, թե հինգ քաղաքական ուժերի թեկնածուները հիմնականում որ մարզերից են առաջադրված։

Այս աղյուսակում առանձնացված են ուժերի թեկնածուները՝ ըստ մարզերի։ Շիրակից և Արարատից ամենաշատ առաջադրվածները «Պատիվ ունեմ» դաշինքից են։ Կոտայքի մարզից ամենաշատ թեկնածուներ ունի Հայ ազգային կոնգրեսը։ Սյունիքից ամենաշատ առաջադրվածները «Հայաստան» դաշինքից են, ամենաքիչը՝ ՀԱԿ-ից։

Քարտեզում կարող եք տեսնել, թե ինչպիսին է առանձնացված հինգ ուժերի թեկնածուների բաշխվածությունը՝ ըստ մարզերի։

Ամենաքիչ ներկայացվածությունն ունեն Տավուշը և Վայոց ձորը։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել