Պատգամավորի՝ միլիոնատեր և միլիարդատեր թեկնածուները այժմ թեժ ընտրապայքարի մեջ են՝ հայտնվելու խորհրդարանում, որտեղ ստանալու են իրենց եկամուտներից տասնյակ կամ հարյուրավոր անգամ նվազ աշխատավարձ։
Հետպատերազմյան Հայաստանի խորհրդարան է հավակնում մտնել ավելի քան 2 500 թեկնածու։ ՍիվիլՆեթն առանձնացրել է նրանցից 11-ին։ Ի դեպ, եթե 2018-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր միայն դրամային մեկ միլիարդատեր՝ Գագիկ Ծառուկյանը, ապա առաջիկա ընտրությունների թեկնածուներից միլիարդատերերը 7-ն են։
Մենք հարուստների արտարժույթով լրացված գումարը վերածել ենք դրամի և գումարել։