Մասիսի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել

Մասիս քաղաքի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել, այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

«Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ ոստիկանության՝ պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն «Բարգավաճ Հայաստան» և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:

«Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն»,- ասում են ոստիկանությունից:

Մեկնաբանել